Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի Մ23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Աշոտ Մովսիսյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` նվաճելով հավաքականի 7-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում:


Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Տիգրան Կարապետյանը, Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը, Գարիկ Կարապետյանը։