ՀԾԿՀ-ն կքննարկի ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու հարցը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2025 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին, Տիգրան Մեծի պող. 4 հասցեում (2-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը»։


Հիշեցնենք որ կիրակի օրը Թալինում Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր. «Ես, որպես ժամանակավոր կառավարիչ, իմ կառավարման 3,5 ամսվա ընթացքում ուսումնասիրությունների արդյունքում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից»։