Գերմանիայի ԱԳ նախարարը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

«Մենք մեծ հնարավորություններ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների համար»․ Բաքվում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


Վադեֆուլը նշել է, որ Բաքու է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո։


Նրա խոսքով՝ Եվրամիության երկրները ևս շահագրգռված են Հարավային Կովկասի հետ ակտիվ համագործակցությամբ։


«Նոր տրանսպորտային միջանցքները հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար։ Երկու երկրներն էլ օգտվել են այս պատմական հնարավորությունից։ Ես շատ եմ ցանկանում, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվի և ուժի մեջ մտնի», - ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։


Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն այսօր կայցելի նաև Հայաստան։