Պորտուգալիա-Հայաստան․ 1։1, Էդուարդ Սպերցյանը հավասարեցնում է հաշիվը

Էդուարդ Սպերցյանը հավասարեցրել է հաշիվը Պորտուգալիա-Հայաստան խաղում։ 


Հանդիպման 8-րդ րոպեին Ռենատու Վեյգան գրավել էր մեր հավաքականի դարպասը։ Հիմա հաշիվը 1։1 է։


Հիշեցնենք, որ աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Պորտուի «Դրագաու» մարզադաշտում ուժերն է չափում Պորտուգալիայի ընտրանու հետ։


Հայաստանի հավաքականը F խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ հինգ խաղում ունեցած երեք միավորով և կորցրել է աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը։ Պորտուգալիայի հավաքականն իր ընտրական խմբում առաջին տեղում է՝ հինգ խաղից հետո ունենալով 10 միավոր։