Մունդիալ-2026-ի մասնակից 32 թիմ հայտնի է

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակից 48 երկրից 32-ը հայտնի է:


2026 թվականին կայանալիք Մունդիալին մասնակցելու են ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան,  Ճապոնիան, Պարագվայը, Մարոկկոն, Թունիսը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հարավային Կորեան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Իրանը, Ուզբեկստանը, Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Ուրուգվայը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Կոլումբիան, Եգիպտոսը, Ալժիրը, Գանան, Կաբո Վերդեն, Սենեգալը, Կոտ դ’Իվուարը, Անգլիան, Ֆրանսիան, Խորվաթիան:


Մնաց 16 ուղեգիր:


2026 թվականի աշխարհի առաջնությանը կմասնակցի 48 ազգային թիմ, որոնք կբաժանվեն 12 խմբի՝ յուրաքանչյուրում չորս հավաքական: Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս կգան առաջին երկու տեղը զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում գտնվող ութ լավագույն թիմ: Բացի այդ, 2026 թվականի աշխարհի առաջնությանը կավելացվի նոր փուլ՝1/16 եզրափակիչ: