Դսեղից Աթան տանող կամուրջը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-26-ը ներառյալ երթևեկության համար կփակվի Դսեղից Աթան տանող կամուրջը։


Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:


«Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Դսեղով անցնող ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ: