Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Գորիսում սոցիալական բնակարանների համար նախատեսված շինությունների տարածքներ, որտեղ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ ծանոթացել են տարածքների վերանորոգման նախագծին:

Ինչպես հայտնել են նախարարությունից, Թորոսյանը եղել է նաև Կապանում սոցբնակարանների համար նախատեսված տարածքում, ծանոթացել առկա շենքային պայմաններին:
Արսեն Թորոսյանը նշել է, որ պետությունը շարունակելու է ընդլայնել սոցբնակարանային ֆոնդը և բարելավել առկա պայմանները: