Տիգրան Ավինյանը շնորհավորել է արաբկիրցիներին համայնքի 100-ամյակի առթիվ

Սիրելի Արաբկիրցիներ, սիրելի երևանցիներ, այսօր միասին նշում ենք Արաբկիրի հիմնադրման 100-ամյակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


 

«Հիմնադրումից մինչև այսօր Արաբկիրը պահպանել է իր բնավորությունը՝ աշխույժ բակային կյանքը, հարևանությունը և մարդկանց բնական շփումը։



 

Վստահ եմ՝ բոլորդ հիշում եք Մերգելյանի այգին՝ տարիներ շարունակ բոլորիս համար գրեթե անհասանելի դարձած տարածք։ Այգին վերականգնվեց և կրկին դարձավ հանրային՝ բաց և մաքուր։ Դա ցույց է տալիս, որ Երևանը կարողանում է վերադարձնել ու կենդանացնել այն, ինչ ժամանակի ընթացքում կորցրել էր։

 


Սիրելի արաբկիրցիներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր թաղամասի հանդեպ ունեցած պատասխանատու վերաբերմունքի և սիրո համար»,-նշել է նա։