Երևան – Երասխ ճանապարհին «Օպելը» դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին. կա զոհ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։


«Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11 կմ հատվածում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտիով և բախվել «Վոլվո» մակնիշի բեռնատարին»,–գրում է կայքը։


Բախման հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը տեղում մահացել է։


Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդների ինքնությունը պարզվում է։