Դավթաշեն կամրջի 1-ին գոտիները ժամանակավորապես կփակվեն

Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի նոյեմբերի 29-ից 30-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները»,- ասված է հայտարարությունում։