2025-ի հունվար-հոկտեմբերին պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են շուրջ 294.4 մլրդ դրամով

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:


 

2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,367.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.2%-ով կամ շուրջ 294.4 մլրդ դրամով: