Քաղաքացիակենտրոն լրատվություն
2026 թվականի ապրիլի 29-ին Ավստրիայում կանցկացվի Հայաստան-Ավստրիա գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Համաժողովին մասնակցության համար ոլորտային սահմանափակում չկա։
«Ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը՝ հետևյալ հղումով՝ https://forms.gle/Giiw67gNF3d9Cfps6։
Մասնակցության հայտ ներկայացված հայկական ընկերությունների ցանկը փոխանցվելու է ավստրիական կողմին՝ համապատասխան ոլորտներից ներկայացուցիչներ ներգրավելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։