Ջրային պաշարների խնայողությունն ու սննդի կորուստների նվազեցումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից են. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 28-ին Ստամբուլում անցկացվող Zero Waste Forum համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 

Իր խոսքում նախարարը նշել է, որ ջրային պաշարների խնայողությունն ու սննդի կորուստների նվազեցումը Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների թվում են, և պետությունը միջոցներ է ձեռնարկում առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։


 

Նախարարն անդրադարձել է նաև վերջերս Հայաստանում հաստատված՝ «Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային գործողությունների ծրագրին»։