Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Գեղանուշում կարի արտադրամաս է արդեն գործում:
«2021-ին Գեղանուշի բնակիչների հետ հանդիպում ունեցա, որի ընթացքում բնակիչները բարձրացրին փոքրիկ արտադրամաս ունենալու հարցը: Խոստացա անպայման իրականացնել այդ նպատակը, և այսօրվանից գործելու է Գեղանուշի կարի արտադրամասը:
Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, որոնք ունեցան ներդրում շենքի գնման, վերանորոգման և տեխնիկայի ձեռքբերման գործում: Շնորհակալություն Իվանին՝ կազմակերպչական աշխատանքի համար, շնորհակալություն Վարոս Վեզիրյանին՝ աշխատակիցներին պատրաստելու համար:
Սիրելի՛ աշխատակիցներ, ձեզնից է կախված արտադրամասի զարգացումը: Եթե կարողանաք տալ պատշաճ որակ, կունենաք շատ պատվերներ և կկարողանաք ընդլայնվել:
Բարի երթ»,- գրել է պատգամավորն ու տեսանյութ հրապարակել: