Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նոյեմբերի 28-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» է տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն է: Կան տեղեկություններ, որ ևս մեկ հոգի նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել է մայրաքաղաքի այլ հիվանդանոց։ Այդ տեղեկությունը քրեական ոստիկանները պարզում են։