Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նոյեմբերի 28-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սիվաշական թաղամասի վերին հատվածում ծուխ է նկատվում։
ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից փրկարար ուժեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին, մարվել՝ 19։47-ին։ Բազումի լեռնաշղթայի գագաթին այրվել է խոտածածկույթ։