Նոր խարդախություն՝ Ֆեյսբուքում․ մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը.


«Վերջին օրերին հայկական Ֆեյսբուքում վիրուսային տարածում է գտել գայթակղիչ, բայց վտանգավոր խաղարկություն։ Կեղծ էջերը, ներկայանալով որպես հայտնի սուպերմարկետներ, խոստանում են նվիրել թանկարժեք մեքենաներ։


Եթե տեսել եք նման գրառում և մտածել մասնակցելու մասին, կանգ առեք։ Սա դասական «ֆիշինգ» (phishing) հարձակում է»։