ՃՏՊ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 1-ին, ժամը 18։09-ին ահազանգ է ստացել, որ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։


Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «JCB» մակնիշի տրակտորը և «BMW» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։ 


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 


Ծառայության հաղորդմամբ՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։