Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում. Ավանեսյան

Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:


 

«Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են՝

բարձր ջերմություն (39-40 C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:


 

Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։


 

Սուր շնչառական վարակների սեզոնին ԿԳՄՍ-ի հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։


 

Գրիպի լավագույն կանխարգելումը պատվաստումն է, որը


  • նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը.

  • թեթևացնում է հիվանդության ընթացքն ու բարդությունները։

Պատվաստվեք այսօր՝ պաշտպանելով ձեզ և շրջապատին»,- նշված է գրառման մեջ: