FlyOne Armenia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Վիեննա-Երևան երթուղով

FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2026թ. ապրիլի 3-ից պատրաստվում է մեկնարկել Երևան-Վիեննա-Երևան երթուղով չվերթերը:


Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:


Հիշեցնենք, որ մինչ այս դեպի Վիեննա և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնում էր հունգարական Wizz Air ավիաընկերությունը, որը վերջերս հայտարարել էր Վիեննայում իր ավիաբազան փակելու և 2026թ. մարտից չվերթները չեղարկելու մասին։