Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, բախվել ապառաժ քարերին. կա վիրավոր

Դեկտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հրաչյա Ե․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ապառաժ քարերին։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։