ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային աննախադեպ է՝ 66.2 մլրդ դոլար. The Washington Post
ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել աննախադեպ օգնություն՝ ընդհանուր առմամբ 66,2 միլիարդ դոլարի չափով, ներառյալ ռազմական, ֆինանսական և հումանիտար աջակցությունը: Այս մասին գրում է The Washington Post-ը։

Այս ֆինանսավորումն ընդգրկում է զենքի, դեղամիջոցների մատակարարումները, ուսուցման, գեներատորների և վերակառուցման աշխատանքները: Փորձագետներն ասում են, որ դաշնակցին ներդրումների այսպիսի մակարդակ չի եղել առնվազն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

«Մենք կարող էինք դա հավերժ անել: Չի կարելի ասել, որ դա կհանգեցնի տնտեսական անկայունության։ Բայց սա, հավանաբար, անկայուն է քաղաքականության տեսանկյունից»,- նշել է Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Օ\'Հենլոնը: 

66 միլիարդ դոլարի օգնությունը նշանակալի է թվում, հատկապես եթե համեմատենք Twitter-ի վաճառքի գնի (44 միլիարդ դոլար) կամ «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի արժեքի հետ (10 միլիարդ դոլար): Սակայն ԱՄՆ պաշտպանական ընդհանուր բյուջեի համեմատ, որը գնահատվում է 1,77 տրիլիոն դոլար, այն կարող է այդքան էլ նշանակալի չթվալ, գրում է պարբերականը։