Ղազախստանի ռազմանավերը ժամանել են Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ համատեղ «Խազրի-2023» զորավարժություններին։
Ադրբեջանա-ղազախական համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը, գործողություններ կիրականացվեն տարբեր դրվագներով, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։