Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին:
Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին:
Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում: