Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Հայաստանում եւ ԼՂ-ում 1997թ․ աշնանը գերիշխեց "ոչ մի զիջում" մոտեցումը։ Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները հույս ունեին Սփյուռքից տարեկան 300 միլիոն դոլար ներգրավել եւ գրագետ ու կոշտ վարչարարությամբ տնտեսական հրաշքի հասնել, համոզված էին, որ պատերազմի դեպքում եթե Ռուսաստանը չօգնի, անհրաժեշտ սպառազինություններ կտա Իրանը եւ այլն։ Քառասունչորսօրյա պատերազմում պարտության բուն պատճառը այդ "հիմնավորումների" սնանկությունն է։ Այսօր "ոչ մի զիջում" ասողների, այդ թվում՝ Տեր-Պետրոսյանի կուսակիցների, առերեւույթ վստահությունը ինչի՞ կամ ու՞մ վրա է»։