Կասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Վալերիկ Բալասանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է (Արմավիրի մարզ, գ․ Ծաղկունք, Չարենցի փողոց 4):


Տեսչական մարմնի ղեկավարի այդ որոշման հիմքը տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներն են: 


Այսպես՝

- արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են վնասված,


- առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,


- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,


- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի մշակման սեղանի աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։


Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացաբուլկեղենի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:


Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: