Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը արդյունքներ է տալիս. Շոյգու


 

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստում։


Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտումներ ունի։ Շոյգուն ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը։


Նշենք, որ Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ տարեկան հանդիպումը։ Նիստում քննարկվել են ԱՊՀ-ում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև արձագանքման հնարավոր համատեղ միջոցները։