Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ռոսնեֆտը» իր բենզալցակայաններում սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում, հայտարարել է Անդրբայկալյան երկրամասի էկոնոմիկայի զարգացման նախարարությունը «Մաքս» մեսենջերում:
Նախարարության
տվյալներով՝ քաղաքային բենզալցակայաններում կարելի է ձեռք բերել մինչև 30 լիտր
վառելիք, մայրուղիներում՝ մինչև 50 լիտր: Գերատեսչությունը այլ մանրամասներ չի
տրամադրել: