Մալխաս Ամոյանը հավակնում է դառնալ 2025թ. լավագույն ըմբիշ

Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը հավակնում է դառնալ 2025թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, հայտնում է Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) մամուլի ծառայությունը։


26-ամյա ըմբիշը 77 կգ քաշային կարգում անցնող տարում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն` բոլոր մրցակիցներին հաղթելով ընդհանուր 54-8 հաշվով։ Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել նաև Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում։


Տարվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ մրցանակին հավակնում են նաև Մոհամադհադի Սարավին (Իրան), Սայեդ Էսմայիլին (Իրան), Այտժան Խալմախանովը (Ուզբեկստան) և Ղոլամռեզա Ֆառոխին (Իրան)։