Հայոց հայրապետի՝ «ո՞ւր է ժողովուրդը» հարցադրումը ուշացած է. մեր նպատակն է քանդել կեղծիքի բուրգը. Տեր Արամ

Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Ասատրյանի հետ զրուցել ենք եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, եպիսկոպոսաց ժողովի հետաձգման և այս ամենի հանգուցալուծման մասին։


«Դժվարին ժամանակներ ենք ապրում. որպես հոգևորական՝ ժողովրդի լայն մասշտաբների հետ եմ շփվում, և այս մարդիկ շատ անհանգիստ են ներկա իրավիճակով։ Նախ արձանագրենք, որ մարդիկ հասկանում են՝  Հայաստանում հոգևոր կյանք գրեթե գոյություն չունի, և իրենք կարոտ ունեն հոգևոր կյանքի նկատմամբ, կուզենային, որ Հայաստանն ավելի հոգևոր Հայաստան լիներ, կուզենային, որ եկեղեցին և եկեղեցականներն ավելի աղոթող լինեին։ Մենք ժողովրդի համար կարծես թե մի օրինակ ենք, թե մարդն առհասարակ ինչպիսին պիտի լինի, ընտանիքն ինչպիսին պիտի լինի, և երբ ժողովուրդը տեսնում է, որ եկեղեցին, որպես ընտանիք, պառակտված է, ինքն իր համար այլևս այդ կատարյալի, լավի օրինակը չունի»,- ասաց տեր Արամը։


Խոսելով նաև այն մասին, որ օդանավակայանում Կտրիճ Ներսիսյանն ասաց, որ ժողովրդին խոսք ունի ասելու, և հարցրեց, թե «ժողովուրդն ո՞ւր է», տեր Արամն ասաց, որ «ես ժողովրդին խոսք ունեմ ասելու» արտահայտությունը կուզենար, որ մշտապես լիներ, ոչ թե օդանավակայանում՝ ինչ-որ հանգամանքներով, իրադարձություններով պայմանավորված, այլ կուզենար, որ Հայոց հայրապետը միշտ իր ժողովրդին ասելու բան ունենար, որովհետև ասելու շատ բան կար ժողովրդին։


«Եվ երբ դու չես ասել, ինչ պետք է ասես, և այն, ինչ քո ժողովուրդը պիտի լսեր, այս պարագային մի տեսակ ուշացած եմ համարում ժողովրդին խոսք ասելը կամ՝ ո՞ւր է ժողովուրդը։ Սա 25 տարիներին տրվող հարց պիտի լիներ՝ «ո՞ւր է ժողովուրդը», և պիտի գնային այդ ժողովրդի հետևից, պիտի փնտրեին այդ ժողովրդին, պիտի գտնեին նրան և պիտի բերեին եկեղեցի ու հոգևոր դաշտ»,- հավելեց տեր Արամը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան