Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հովհաննես Բաչկովը (67կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
1/8 եզրափակիչում Տոկիոյի Օլիմպիական խաղերի (2021թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովը 5-0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովին։ Բոլոր մրցավարներն առավելությունը տվել են հայ բռնցքամարտիկին։