Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 3-9-ը (2025թ.)։


 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

-Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-8-ը,

-Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։


 

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 

-Կենտրոնում՝ դեկտեմբերի 3-4-ը,

-Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-6-ը,

-Շենգավիթում՝ չի գերազանցել,

-Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին։


 

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: