Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford»-ը բախվել է կայանված «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել. կա վիրավոր

Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


 

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին և կողաշրջվել, հայտնում են փրկարար ծառայությունից։

 


«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ 


 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։