Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19։53-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:29-ին, մարվել՝ 20:38-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։


Հրդեհի հետևանքով կա մեկ տուժած․ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։