Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա,
ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ
Պապոյանը։
Հարցին՝ որտեղից է այն գալիս, նախարարը պատասխանել է՝ կհասնի,
ես տոննաներով կհրապարակեմ, այս պահին դրանից ավել բան չեմ կարող ասել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Ռուսաստանից ցորենի առաջին խմբաքանակը
Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան: Իսկ ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ղազախական
ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի
և Վրաստանի տարածքով։