Կտրիճ Ներսիսյանին տրված է վերջին շանսը․ կա՛մ բավարարվում է եղբոր գաղտնազերծումով, կա՛մ հաջորդն իր թղթապանակն է․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:


«2 օր առաջ՝ Եպիսկոպոսաց հայտարարությունից հետո էի գրել, որ Կտրիճ Ներսիսյանն ուներ երկու ճանապարհ՝


1․ մերժել եպիսկոպոսների կողմից իրեն ներկայացված «հանգստի գնալու» պահանջը, այդ դեպքում լինելու էին հասարակության համար շոկային բացահայտումներ, որի մասին ակնարկել էր քահանա տեր Թադեն,


2․ բավարարել պահանջն ու կառավարության հետ քննարկել հեռանալու պահանջները։


Ինչո՞ւ էր սա ակնհայտ․․․․

10 Եպիսկոպոսների հանդիպումը վարչապետի հետ շատ ավելի լուրջ ու խորն է եղել, քան պատկերացնում ենք։ Շատերը հակված են մտածել, որ այդ 10 եպիսկոպոսների վրա կոմպրոմատներ կան ու դրա ճնշման տակ էին գնացել հանդիպման ու դրա ճնշման տակ են «խաղում կառավարության պարտադրած խաղը»։ Բացարձակ ոչ։

Գրեթե կասկած չունեմ, որ այդ հանդիպման ժամանակ 10 եպիսկոպոսներին ներկայացվել են այն անհերքելի փաստերն ու ապացույցները, որոնց մի մասն այսօր հրապարակվել է ԱԱԾ-ի կողմից ու առայժմ վերաբերում է միայն Կտրիճ Ներսիսյանի եղբորը՝ Եզրասին․․․․


Գրեթե համոզված եմ, որ ներկայացված է ավելին, նաև միգուցե Կտրիճ Ներսիսյանի մասով, ուղղակի դեռևս տեղ է թողնվում, որ նա առանց խայտառակվելու հեռանա։ Եթե դա էլ հրաժարվի անել, ապա հաջորդ քայլում հրապարակվելու է նաև նրա դոսյեն։


Հետևաբար 10 եպիսկոպոսների վրա ոչ մի կոմպորմատի թեմա չկա։ Ուղղակի նրանք հասկացել են, որ այսպես թե այնպես Կտրիճ Ներսիսյանը հեռանում է ու իրենք իրենց են փրկել ապագայի Եկեղեցում․․․ Նրանք ոչ մեկի չեն դավաճանել, ոչ մեկի կողմ չեն անցել, այլ իրենք իրենց են փրկել։ Ավելին, փորձել են հետագայում Կտրիճ Ներսիսյանին փոխանցել, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան նա պատկերացնում է, հետևաբար, ճիշտը հանգստի գնալն է․․․․ Սակայն Կտրիճ Ներսիսյանը միտումնավոր չեղարկեց հանդիպման ժողովը․․․


Ինչո՞ւ եմ վստահ դրանում։ Ոչ մի մարդ, այդ թվում 10 եխպեսկոպոսները առանց ապացույցներ տեսնելու չէին ստորագրի ոչ եպսիկոպոսաց հայտարարության տակ, ոչ երեկ Մայր Աթոռ հանձնված պահանջի։ Իսկ դրանցում հենց այս մեղադրանքներն էին, որոնք աչք էին ծակում․ «ճիգեր և փորձեր են արվել Եկեղեցին ծառայեցելու օտար շահերի»։ Ասել է թե՝ եպսկոպոսներն ու նրանց մերձ հոգևորականները տեղյակ էին, որ սա մերկապարանոց հայտարարոյթյուն չէ ու վերաբերում է կոնկրետ մարդկանց։


Կտրիճ Ներսիսյանը, շատ լավ հասկանալով գրված տողերը, որոշեց շարունակել ճակատամարտը և ուժեր մոլբիլիզացնել Մայր Աթոռում պատարագի քողածածկույթի տակ։ Հայտնվեցին այն բոլոր ուժերը, որոնց երեկ տեսանք ու որոնց ղեկավարները ավանդաբար կապվել են օտար երկրների շահերի սպասարկման հետ․․․


Իշխանությունը բավական խորամանակ քայլ կատարեց․ թողեց, որպեսզի մեկ բանկայի մեջ հավաքվեն բոլոր օտարահպատակները։ Եվ նրանք խայծը կուլ տվեցին, մտածելով, թե դա և՛ իշխանությանը պարտության մատնելու, և՛ առաջիկա ընտրություններում լավ դիրքավորվելու հարթակ է։ Պարզվեց՝ չէին հաշվարկել, որ ոտք են դնում խորտակվող նավի վրա՝ իրենց ճակատին կրելով ագենտների պաշտպանության ու հենց ագենտի կնիքը․․․ Սա ուղղակի անպատկերացնելի հարված է նրանց քաղաքական հավակնություններին, քանի որ ստացվում ու ապացուցվում է, որ բոլորը նույն գծի վրա են ու նույն գործի մեջ են, և դա քողարկում են հայոց Եկեղեցու պաշտպանության ներքո․․․


Այսօր ԱԱԾ գաղտնազերծել ու հրապարակել է Կտրիճ Ներսիսյանի հարազատ եղբոր՝ Եզրաս Ներսիսյանի գործը, որտեղից ակնհայտ է դառնում, որ նա 1986թ․ հավաքագրվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ին, «Կարո» ծածկանունով, ու որ ամենասկանդալայինն է, ԱԱԾ-ը թերթի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ «Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ»։