ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Այս մասին հայտնել են ԱԱԾ-ից՝ Civic.am-ի հարցմանն ի պատասխան։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի
այդ, առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր
է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների
հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը
և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով
իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ
նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։
Կից ներկայացվում է
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ համագործակցության հանգամանքը հավաստող գաղտնազերծված
փաստաթղթի օրինակը։
