Ձեզ հատակ ասելն էլ է քիչ. Ձերը дно-ն է. Ջուլհակյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին


ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Ուրեմն 2020թ.ի կեսերին Սահմանադրական դատարանի դատավորներ էինք ընտրում: Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Էս ՀԱԿ-ը, քաղհասարակության՝ իր հետ աֆիլացված ներկայացուցիչների հետ միասին մի էնպիսի խայտառակ աղմուկ բարձրացրեց թեկնածունի՝ նախկին դատավոր Դավիթ Ավետիսյանի որդին լինելու պատճառով, որ էդ մարդու կյանքը մեկ օրում վերածվեց մղձավանջի և վերջինս հրաժարվեց այլևս առաջադրվել: Աղմուկի հիմնական պատճառն էլ իբր այն էր, որ Դավիթ Ավետիսյանը մարտի 1-ի գործերով եղել էր վճռաբեկ դատարանի դատավորներից, որոնք վճռաբեկ բողոքները վարույթ չէին ընդունել: 



Սա ինչի՞ հիշեցի: Բանը....  էսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ դատավորների միության հայտարարությունը Նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ անկյունաքարային է լինելու «Նիկոլ Փաշինյանի դաժան լծից» ազատվելու տեսանկյունից: Հիշեցնեմ, որ դատավորների միության նախագահը Ալեքսանդր Ազարյանն է: Նույն ինքը՝ մարտի 1-ի գործերով կարկառուն դատավորներից մեկը: Նույն ինքը՝ մարտի 1-ի դատավարության ժամանակ Ռոբերտ Քոչարյանին առաջինը կալանքից ազատած դատավորը: Նույն ինքը՝ այն դատավորը, որին վեթինգի չենթարկելու համար մեր միսը տարիներով ծամում էր նույն ՀԱԿ-ը:



Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Հայաստանում դատավորների միության նախագահ Ալիկը և ժուռնալիստների միության Սաթիկը ժողովրդավարության վերջին բաստիոն են: 



Ձեզ հատակ ասելն էլ է քիչ: Ձերը дно-ն է: 

#ՆորՍահմանադրություն»։