Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ընդունել է Bossuet Éloquence և Rotaract Club Paris Balard երիտասարդական միությունների անդամներին

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է Bossuet Éloquence և Rotaract Club Paris Balard երիտասարդական միությունների անդամներին, ովքեր սովորում են Ֆրանսիայի առաջատար համալսարաններում. Պանթեոն-Ասաս (Université Paris-Panthéon-Assas), Փարիզ-Սակլե (Université Paris-Saclay), Փարիզ-Սիտե (Université Paris-Cité)  և այլն:


Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը,  հարևան երկրների հետ հարաբերությունները, Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագիրը և տնտեսական դիվերսիֆիկացիային ուղղված ջանքերը:


Այնուհետև Հայաստանի դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։