Այսուհետև ովքեր կպաշտպանեն Կտրիճին, եղբորը և նրանց շրջապատին, ՀՀ-ի դեմ գործող գործակալական ցանցի անդամներ են

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:


«ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատեց.Կտրիճի եղբայր Եզրասը КГБ գործակալ է և հավաքագրվել է այդ կառույցի կողմից և այսօր էլ համագործակցում է օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ։


Այսուհետ նրանք, ովքեր կպաշտպանեն Կտրիճին, նրա եղբորը և նրանց շրջապատին, ինձ համար ՀՀ-ի դեմ գործող գործակալական ցանցի անդամներ են։


Այս դավաճանական ցանցը պետք է մաքրվի Հայաստանից, վեհարանը պետք է ազատվի գործակալներից»,- գրել է քաղաքագետը։