Ձեր նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար. ՏԿԵ նախարարը՝ էներգետիկի օրվա առիթով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի օրվա առիթով: 



«Հարգելի՛ էներգետիկներ,



Սրտանց շնորհավորում եմ ձեզ Էներգետիկի մասնագիտական օրվա առթիվ։
Ձեր պատասխանատու և նվիրված աշխատանքն առանցքային նշանակություն ունի երկրի կայուն զարգացման, տնտեսական առաջընթացի և յուրաքանչյուր քաղաքացու առօրյա բարեկեցության համար։



Էներգետիկ համակարգի անխափան գործունեությունը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, ճշգրտություն և շարունակական զարգացում։


Այս աշխատանքի արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս: Ավելին՝ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։



Այս օրը ևս մեկ առիթ է գնահատելու ձեր ներդրումը Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման, ոլորտի արդիականացման և նորարարական լուծումների ներդրման գործում։



Մաղթում եմ ձեզ առողջություն, անվտանգ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ և շարունակական զարգացում՝ ի բարօրություն մեր երկրի։


Շնորհակալություն ձեր կարևոր առաքելության և կատարած աշխատանքի համար»։