ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Հովնանյան դպրոց, ծանոթացել նաև «ACT–Հովնանյան կրթական կամուրջ» ծրագրին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը գրել է. 



«Առիթ ունեցա այցելելու Հովնանյան դպրոց և հանդիպելու դպրոցի ղեկավարությանն ու աշակերտներին։



Հանդիպման ընթացքում ծանոթացել եմ դպրոցի կրթական նախաձեռնություններին, աշակերտների հետաքրքրություններին և կրթական համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերին։ Աշակերտների հետ զրույցի ընթացքում անդրադարձել ենք նրանց հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ Հայաստանի զարգացման գործում երիտասարդության դերակատարությանը և դիվանագիտական ծառայության առանձնահատկություններին։



Այցիս շրջանակում ծանոթացել եմ նաև «ACT–Հովնանյան կրթական կամուրջ» ծրագրին, որի միջոցով Հայաստանի ACT քոլեջը դպրոցում ներդրել է համակարգչային գիտության և արհեստական բանականության կրթական մոդել։ Դասերն անցկացնում են Հայաստանից ժամանած փորձագետները»: