Wizz Air ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր. արժեքը՝ 50 դոլարից պակաս

Wizz Air ավիաընկերությունը 2026թ․ հունիսի 12-ից կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթեր շաբաթը 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։


Տոմսերը հնարավոր է ձեռք բերել wizzair.com կայքում և ընկերության բջջային հավելվածում՝ սկսած 48,99 ԱՄՆ դոլարից։


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կարևորել է այս իրադարձությունը՝ նշելով. «Մեծապես կարևորում ենք Երևան-Լոնդոն ուղիղ չվերթերի մեկնարկը։ Սա կարևոր քայլ է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հաղորդակցությունների ընդլայնման ուղղությամբ։ Այսօրվա իրադարձությունը ՀՀ կառավարության օդային ոլորտը զարգացնելուն միտված քաղաքականության արդյունքն է։


Վստահ եմ, որ այս նոր երթուղին նոր հնարավորություններ կբացի քաղաքացիների համար, ինչպես նաև կզարգացնի տուրիզմը։ Հաջորդիվ ևս շարունակելու ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տրանսպորտային հասանելիության և միջազգային համագործակցության ընդլայնմանը»։