Ի սրտե ցանկանում եմ ՀԱԵ-ն դուրս գա քաղաքանությունից ու վերադառնա իր բուն առաքելությանը. Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյան

Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը։


«Ի սրտե ցանկանում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դուրս գա քաղաքանությունից ու վերադառնա իր բուն առաքելությանը՝ հոգևոր քարոզչությանը ու զբաղվի միայն մարդկանց հոգևոր խնամքով... և կարծում եմ առանց բարենորոգության դա հնարավոր չէ...

Աստված պահապան մեր հայ ժողովրդին...»-գրել է քահանան: