Գարեգինը ստեղծել է դասական կլանային համակարգ, որը ճաքեր է տալիս. այդ պրոցեսում ենք. քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Գարեգինը ստեղծել է դասական կլանային համակարգ


Ավելի քան քառորդ դար՝ 26 ամյա կառավարման ընթացքում Կտրիճ Ներսիսյանը ոչ միայն չի գնացել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանն, այլև եկեղեցին դարձրել է ավելի փակ կառույց՝ դրա ներսում ստեղծելով դասական կլանային համակարգ: Շվեյցարիայի թեմական առաջնորդի և այլ տեղապահի նկատմամբ սպառնալիքները, ճնշումները, ազատ խոսքի նկատմամբ բռնությունը, ադմինիստրատիվ և ֆինանսական փակ, ոչ թափանցիկ կառավարումը, միանձն որոշումների կայացումը դրա ապացույցներն են։


Հայաստանում մինչև 2018 թվականը պետական կառավարման ոլորտում ստեղծված էր նման համակարգ և պատահական չէ, որ այս մոդելը Կտրիճը պետք է արտատպեր եկեղեցու ներսում, քանզի նույն կլանի աշխարհիկ և «հոգևոր» թևերը չէին կարող սինքրոն չգտնվել և տարբերվել իրենց կառավարման փիլիսոփայությամբ և բարոյական նկարագրով։


Սակայն պատմական փորձը ցույց է տվել, որ ցանկացած կլանային, փակ ավտորիտար համակարգ ինչ որ պահի ճաքեր է տալիս և դրա փլուզումը շատ ավելի արագ է լինում, քան սպասվում էր։ Մենք այդ պրոցեսում ենք։