Կտրիճ Ներսիսյանի՝ որևէ հոգևորականի կոչումից կամ պաշտոնից զրկելը նույնքան ոչ լեգիտիմ է, որքան Սամվել Շահրամանյանի հրամանագրերը. Փամբուխչյան

Կտրիճ Ներսիսյանի՝ որևէ հոգևորականի կոչումից կամ պաշտոնից զրկելը նույնքան ոչ լեգիտիմ է, որքան Սամվել Շահրամանյանի հրամանագրերը, գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։



Ավելի վաղ Մայր Աթոռը հայտնել էր, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Գարեգին Բ-ի հրամանով ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կտրիճ Ներսիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և, հետևաբար, այդ դիրքից նրա կայացրած որոշումները արժեք չունեն և առոչինչ են։