Նախկին նախագահների կոալիցիոն գործընկեր Կտրիճ Ներսիսյանը դասեր չի քաղել վերջիններիս սխալներից. Հակոբյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Կտրիճ Ներսիսյանը հեռացրեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից՝ տեղապահ նշանակելով իրեն ենթարկվող ու իր սրբապղծությունների վրա աչք փակողներից մեկին:


Հիշո՞ւմ եք հեղափոխության օրերին, երբ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի մասին հիշեցրեց, դա ինչպես զայրացրեց քաղաքացիներին:


Նախկին նախագահների կոալիցիոն գործընկեր Կտրիճ Ներսիսյանը դասեր չի քաղել վերջիններիս սխալներից:


Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին:


Վստահաբար եկեղեցու բարենորոգում լինելու է»: