Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նորաթուխ ընդդիմադիր թեթևքաշայինների՝ բանավեճի չգալու այս «չորկողությունը» նման է մի իրավիճակի, երբ ամբողջ կյանքում գլուխ ես գովում, թե լավ ձայնային տվյալներ ունես կամ տաղանդավոր նկարիչ ես, բայց հենց բեմն ու նկարչական վրձինը հազիվ ձեռքդ են ընկնում, հրաժարվում ես քո տաղանդը ի ցույց դնել՝ պատճառաբանելով, որ բեմի հատակը ճռճռում է, իսկ վրձինն էլ բնական մազերից պատրաստված չէ։
Ասեք ուղիղ և խոստովանեք , որ լոփազություն եք արել, անտաղանդ եք, ու ավարտեք այս քաղաքական կրկեսը։
Թե բա՝ «ծանրքաշային ենք մենք»…»: