ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սոլովյովը հերթական նոպաների ժամանակ կրկին կասկածի տակ է դրել ՀՀ ինքնիշխանությունն ու առաջարկել հարձակվել Հայաստանի վրա` անվանելով այն Ռուսաստանի ազդեցության գոտի։ Ու ոչ մի արձագանք իր հիբրիդային եղբայրների կողմից։ Իսկ կարո՞ղ է Կտրիճը մի պահ քահանաներին կարգալույծ անելու թղթերը մի կողմ թողներ ու կոչ աներ խաղաղվելու։ Իսկ կարո՞ղ է էն կողմերին կոչ անող ռուսաստանցի օլիգարխը իր կապերն օգտագործեր, սույն լրագրողի բանականությունը վերականգնելու նպատակով։ Իսկ կարո՞ղ է ազգային, ազգայանական, ազգապահպան, ազգապաշտ, ազգահպարտ ու ազգահպատակ երիտդաշնակները Սոլովյովի նկարը այրեն հրապարակում, իսկ կարո՞ղ է ընդիմադիր լրատվամիջոցները հարցում անեն մարդկանց, թե ինչպես են վերաբերվում այս հայտարարությանը, կամ ասենք ռուսաստանի դեսպանին հարցեր ուղեն էս կապակցությամբ, կամ կարո՞ղ ա ՀԱԿ֊ի անմահ առաջնորդը իր հաճախակի հանդիպումներում դեսպանի հետ, քննարկի այս փաստը։ Դե իհարկե ոչ, սա չի մտնում ՀՀ դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի պլանների մեջ։
Դուք ինչքան էլ պասերով խաղաք, ՀՀ ինքնիշխանությունը այլևս չի կորսվելու։