«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սոլովյովի, նրա գործընկերների ու ղեկավարների համար Հայաստանը ազդեցության տարածք է, ոչ թե ինքնիշխան պետություն, որի նկատմամբ կարելի է, ինչպես Ուկրաինայում, իրենց պատկերացմամբ «հատուկ ռազմական գործողություն» իրականացնել։
Սոլովյովն այս հարցում գործընկերներ ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանում։ Դրանք այն շրջանակներն են, որոնք ժամանակին պատվո շքանշաններ են կախել սոլովյովների ու սիմոնյանների վզից և այսօր էլ լռում են՝ վախենալով հակադարձել իրենց «պատվո շքանշանակրին», ով բացահայտ կոչ է անում ռազմական ագրեսիա նախաձեռնել և փաստացի օկուպացնել Հայաստանը։
Դրա պատճառը մեկն է․ նրանք բոլորը համակարծիք են այն մտքի շուրջ, որ Հայաստանը երրորդ երկրի ազդեցության տարածք է։ Մինչդեռ Հայաստանը այսօր վերականգնել է իր ինքնիշխանությունը, և նրանց քաղաքական նպատակը հենց դա է՝ զրկել Հայաստանին այդ ինքնիշխանությունից, կրկին դարձնել ազդեցության տարածք, ֆորպոստ և գուբեռնիա։
Թույլ չենք տալու»։